Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ինչո՞ւ մերժեցին ընդդիմության առաջարկը

Ինչո՞ւ մերժեցին ընդդիմության առաջարկը
07.02.2014 | 14:26

«Ես քմահաճույք եմ տեսնում այստեղ, եթե նույն հանձնաժողովն է լինելու, ինչո՞ւ մերժեցին մեր առաջարկը: Բայց պատրաստ ենք աշխատելու»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ, անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, որ գազի խնդրի վերաբերյալ հանձնաժողով կստեղծվի, ասաց «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` վստահություն հայտնելով, որ չորս ոչ իշխանական ուժերին կմիանան նաև արտախորհրդարանական ուժերը, քաղաքացիական հասարակությունը, և իշխանափոխությունը հնարավոր կլինի: «Մենք ջատագովն ենք, որ կայանա 4 ոչ իշխանական ուժերի համախմբում, ձևավորվի քաղաքական լայն օրակարգ, որը կդառնա այն խարիզմը, որով կարող ենք ամբողջական իշխանափոխություն իրականացնել: «Ժառանգությունն» անում է ամեն ինչ, որ այդ կոնսոլիդացիան կայանա, օրակարգում չի դրվի այնպիսի հարց, որը կարող է տարաձայնությունների տեղիք լինել այս չորս ուժերի միջև»,- ասաց ընդդիմադիր գործիչը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1726

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ